12030 դիտում
11:33 21-08-2020
1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ից` մեկ անձի ուղեկցությամբ, իսկ մյուսները` սեպտեմբերի 15-ից․ ԿԳՄՍՆ-ն ուղեցույց է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց է հրապարակել: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին` մեկ անձի ուղեկցությամբ:
2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնակրթական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվում է սույն ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ:
Ուղեցույցը պարտադիր է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից:
Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։
Նմանատիպ նյութեր
153152 դիտում
09:01 22-05-2020
Առաջին դասարանցիները հերթով կգնան դպրոց. բարձր դասարանցիները կսովորեն հեռավար․ «Ժամանակ»
4836 դիտում
23:04 17-08-2018
Վաղարշապատի և Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցեղ 160 երեխաները սեպտեմբերի 1-ից կհաճախեն հանրակրթական դպրոց
1718 դիտում
13:40 28-08-2014
Այս տարի դպրոց կհաճախեն շուրջ 40,000 առաջին դասարանցիներ.Արմեն Աշոտյան
Այս բաժնից
925 դիտում
21:36 27-12-2024
Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր
670 դիտում
21:24 27-12-2024
Կմոդելավորվի Դեբեդ գետի հետագա վարքը