211652_close_icon
views-count862 դիտում article-date 16:15 18-06-2020

«Գավառի N1 հատուկ դպրոցը» և Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ դպրոցը» վերանվանվեցին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Կառավարության մեկ այլ որոշմամբ «Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվեց «Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության, կիրառելով երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ: Օրենքի կիրարկման արդյունքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան 3 մակարդակում՝ հանրակրթական դպրոցում, ինչպես նաև տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից: Օրենքով ամրագրվել է, որ հատուկ դպրոցները, պետք է վերակազմակերպվեն տարածքային մանկավարժահոգե¬բանական աջակցության կենտրոնների, որոնք աջակցություն կտրամադրեն հանրակրթական դպրոցներին, կազմակերպելու համար կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը: Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, որպես երկրորդ մակարդակ, պետք է մատուցեն անձի կրթության աջակցության մանկավարժահոգեբանական ծառայություններ (կազմակերպում, համակարգում) և իրականացնեն անձի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում:

Նմանատիպ նյութեր