9841 դիտում
16:40 17-08-2018
Դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը և նախապատրաստում է բողոքը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը ստացել են թե մեղադրող, և թե պաշտպանական կողմը:
«[url=https://armenpress.am/arm/news/944187.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ ստացել են որոշումը և նախապատրաստում են բողոքը:
«Այսօր ստացել ենք որոշումը և նախապատրաստվում է բողոքը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ասաց, որ իրենք նույնպես ստացել են որոշումը և այն մանրակրկիտ ուսումնասիրում են:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը նույնպես քննարկել է բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան, որպեսզի նրանց կողմից ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը այնտեղ քննարկման առարկա դառնան:
Նմանատիպ նյութեր
4950 դիտում
20:21 24-12-2018
Դատախազությունը բողոքարկեց Մանվել Գրիգորյանին գրավով կալանքից ազատելու որոշումը
4887 դիտում
14:37 07-05-2019
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով
Այս բաժնից
1705 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1549 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան