4471 դիտում
17:35 16-08-2018
Վարչական վարույթը կարճվեց. շատ հաճախ խնդիրը մեր քիմքն է և ոչ թե ջրի որակը. Վեոլիա Ջուր
Օրերս ՀՀ Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը կարճեց վարչական վարույթը, հարուցված Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Ավանեսովի նրբանցքի, 1-ին շենքի թիվ 26 բնակարանի բնակիչ Արմեն Հախնազարյանի դիմումի հիման վրա:
Տվյալ անձը բողոքել էր Վեոլիա Ջրի մատակարարած ջրի որակից: Արձագանքելով դրան, տեսչության կողմից, համաձայն գործող կարգի, նշված բնակարանում իրականացվել էր զննում, իսկ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի փորձագետների կողմից կատարվել էր խմելու ջրի նմուշի սանիտարամանրեաբանական, զգայորոշման, ջրի աղտոտվածության պատճառի հայտնաբերման ցուցանիշների ու քիմիական հետազոտություններ:
Դրանց հիման վրա կազմված փորձագիտական եզրակացության համաձայն՝ վերցված խմելու ջրի նմուշը սանիտարամանրեաբանական ու սանիտարաքիմիական ցուցանիշներով /ջրածնային ցուցանիշ, ընդհանուր հանքայնացում, ընդհանուր կոշտություն, երկաթ, նիտրատներ, սուլֆատներ, քլորիդներ, զգայորոշման ցուցանիշներ/ համապատասխանել է Հայաստանում գործող սանիտարական նորմերով եւ կանոններով սահմանված պահանջներին:
ՀՀ Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը լսել է վարչական վարույթի վերաբերյալ գործը, որին մասնակցած դիմումատուն՝ Արմեն Հախնազարյանը հայտարարել է, որ բնակարանի խմելու ջրի վերաբերյալ դժգոհություններ չունի: Արդյունքում հարուցված վարչական վարույթը կարճվել է՝ վարչական իրավախախտման դեպքի բացակայության հիմքով:
Հասկանալի է, որ սույն հրապարակմամբ Վեոլիա Ջուրը նպատակ չունի սպառողների բոլոր դժգոհություններն անհիմն համարել: Համակարգի ֆիզիկական մաշվածությամբ, աղբյուրների ջրերի տարբերությամբ ու սեզոնայնությամբ պայմանավորված, նման դեպքերը բացառել հնարավոր չէ: Սակայն մեզանում բողոքում են նաեւ այնտեղ, որտեղից բողոք կարծես թե չպետք է լինի: Այդ թվում նույն Էրեբունուց:
Վերջերս 5 հեռուստաալիքի աշխատակիցներ այցելեցին տվյալ վարչական շրջանը սնուցող «Արին-բերդ» օրվա կարգավորիչ ջրամբար, որտեղ Գառնու /առնվազն 70 տոկոս/ ջրին խառնվում է /միայն 30 տոկոսի չափով/ Արարատյան դաշտի խորքային հորերից ստացվող ջուրը: /Խոսքը, ընդ որում, միայն ամառային ամիսների մասին է, երբ Գառնու քաղցրահամ ջուրը Երեւանում չի բավականացնում եւ Վեոլիա ջուրը ստիպված է լինում մասամբ վերագործարկել պահուստային հանդիսացող «Արարատյան» պոմպակայանը/:
Լրագրողները տեղում համոզվեցին, որ ջուրը միանգամայն որակյալ է, քլորացումն էլ կատարվում է պատշաճ մակարդակով, որեւէ խնդիր չկա: Բայց միեւնույն է, այստեղից պարբերաբար հնչում են բողոքներ ջրի ցածր որակից:
Մնում է հիշեցնել. նույն ջուրը տարվա ավելի զով ամիսներին «այլ համ» ունի: Որովհետեւ շոգին նրա մեջ տարալուծված հանքանյութերի համը սպառողն ավելի լավ է զգում, հետեւաբար նույնքան սուր, եթե չասենք՝ հիվանդագին ընկալում: Գումարած դրան, շոգերով պայմանավորված սպառողի՝ ջրի միջոցով զովանալու, ծարավը լիարժեք հագեցնելու ցանկությունն ու ակնկալիքը: Այստեղից էլ նրա դժգոհությունն ու բողոքները, որից մեկը, բազմակողմանի ու լիարժեք ուսումնասիրությունից հետո, մերժվեց իրավասու մարմնի կողմից: Ընդ որում դիմումատուի համաձայնությամբ:
[b]
Վեոլիա ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին