2255 դիտում
18:00 16-08-2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացել է աշխատանքային քննարկում՝
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացել է աշխատանքային քննարկում՝ ՀՀ մարզերում և Երևանում իրականացվող մարզական մասսայական և երիտասարդական ծրագրերի, ինչպես նաև նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ մարզպետարանների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ֆիզիկական դաստիարակության և մասսայական սպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Սարգիս Ավագյանը, երիտասարդական ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ասատրյանը, ինչպես նաև նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների համապատասխան մասնագետները:
Մարզպետարանների ոլորտի պատասխանատուները հանդիպման ընթացքում ներկայացրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծրագրերը՝ մատնանշելով նաև դրանց հետ կապված դժվարությունները, որոնք վերաբերում են թե՛ մասնագետների և թե՛ դրամական միջոցների բացակայությանը:
Ոլորտի ղեկավարները հյուրերին ներկայացրել են մինչև ընթացիկ տարվա ավարտը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մասսայական սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում իրականացվելիք ծրագրերը՝ հորդորելով նրանց ակտիվացնել հանրության իրազեկման և այդ ծրագրերում ավելի շատ մասնակիցների ընդգրկման աշխատանքները:
Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել, որ ոլորտների օրենսդրական կարգավորմանն ուղղված աշխատանքները մեծապես կնպաստեն ինչպես մասսայական սպորտի, այնպես էլ երիտասարդական քաղաքականության ոլորտներում իրականացվող պետական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:
[b]Աստղիկ Մարտիրոսյան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի
մամուլի քարտուղար[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
439 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
721 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
493 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը