Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ գնալ երթով՝ քաղաքի որևէ թաղամասից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ից առաջ հավաքվել քաղաքի թաղամասերից մեկում և Հանրապետության հրապարակ քայլել երթով, ինչպես «թավշյա հեղափոխության» օրերին։
Այս մասին վարչապետը գրել է [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/]ֆեյսբուքյան իր էջում[/url]։
«Մտածում եմ՝ վաղը Հանրապետության հրապարակ գալ երթով՝ Երևանի մի որևէ թաղամասից. այնպես, ինչպես անում էինք հեղափոխության օրերին:
Ի՞նչ կարծիքի եք»,– ֆեյսբուքյան օգտատերերին առաջարկել է վարչապետը։