3871 դիտում
20:34 15-08-2018
Զարիֆը հերքել է այն պնդումները, թե Թեհրանը զիջել է դիրքերը
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հերքել է այն պնդումները, որ Թեհրանը, ստորագրելով Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, զիջել է Կասպից ծովի նկատմամբ տարածքային իրավունքների նշանակալի մասը։ Զարիֆը շեշտել է, որ Թեհրանը իր դիրքերը չի զիջել այդ հարցում, փոխանցում է Tasnim–ը։
ԻԻՀ ԱԳ նախարարը կտրականապես հերքել է պնդումներն այն մասին, որ Ղազախստանում ստորագրված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայում Իրանի մասնաբաժինը ծովում 50-ից կրճատվել է՝ հասնելով 11 տոկոսի։
Իրանը Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Թուրքմենստանի հետ օգոստոսի 12-ին Ակթաու քաղաքում ստորագրել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան։ Կոնվենցիան ուղղված է Խորհրդային միության փլուզումից հետո կարգավորել Կասպից ծովի կարգավիճակի շուրջ վեճը։
Նմանատիպ նյութեր
757 դիտում
18:54 25-03-2024
ԵՄ-ն հերքել է «Կրոկուս»-ի ահաբեկչությանն Ուկրաինայի մասնակցության մասին պնդումները
2630 դիտում
11:59 20-01-2015
Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը սկսում է զիջել դիրքերը. Իրատես de facto
2055 դիտում
22:14 01-03-2016
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զիջել է դիրքերը
Այս բաժնից
670 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
778 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
604 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի