211652_close_icon

ՆԳՆ-ն հերքել է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշnւմների մասին պնդումները

views-count733 դիտում article-date 15:20 12-07-2025
Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ 

«Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր է պահպանել հասարակական կարգը, ինչը պատշաճ իրականացվելու է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Հուլիսի 12-ին Երևանի Ազատության հրապարակում ժամը 18։00-ին նախատեսված է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հրավիրած հանրահավաքը։ «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ»-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ պնդելով, թե ՀՀ իշխանությունների կողմից խորհրդի անդամների և համակիրների նկատմամբ բռնաճնշումներ են կիրառվում։ 

Խորհուրդը նաև տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանն արտոնել է իրենց հանրահավաքը, սակայն դրանից հետո նախատեսված երթը դեպի Ազգային ժողովի և Կառավարության շենքեր, ինչպես նաև նստացույցը չեն արտոնվել։ 

Նմանատիպ նյութեր