211652_close_icon

Զախարովան հերքել է պնդումները, թե Նավալնին թունավորվել է գորտի թույնով

views-count487 դիտում article-date 13:41 15-02-2026
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հերքել է պնդումները, թե ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է գորտի թույնով:

«Երբ թեստերի արդյունքները հասանելի լինեն և նյութերի բանաձևերը բացահայտվեն, մենք համապատասխան մեկնաբանություններ կանենք: Մինչ այդ բոլոր նման պնդումները զուտ քարոզչություն են, որոնք ուղղված են Արևմուտքի հրատապ խնդիրներից ուշադրությունը շեղելուն»,- TASS-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Զախարովան։

Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Նիդերլանդների արտգործնախարարությունները հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ Նավալնին 2024-ի փետրվարի 16-ին ռուսական բանտում սպանվել է էպիբատիդինից՝ մահացու թույն, որը պատրաստվել է հարավամերիկյան (էկվադորյան) թունավոր գորտի մաշկում պարունակվող թույնից:

Հայտարարությունում նշվում է, որ նման եզրահանգման են եկել հիմնվելով Ալեքսեյ Նավալնիի մարմնի կենսանյութերի ուսումնասիրությունների արդյունքների վրա։

 

Նմանատիպ նյութեր