Սաակաշվիլիի հետ վեճից հետո պաշտոնից հեռացվել է Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայության ղեկավարը
                        Ուկրաինայի նախարարների կաբինետը հեռացրել է պաշտոնից երկրի պետական ավիացիոն ծառայության ղեկավար Դենիս Անտոնյուկին այն բանից հետո, երբ վերջինիս և Վրաստանի նախկին նախագահ, այժմ՝ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի միջև վիճաբանություն տեղի ունեցավ:
«Դադարեցնել Անտոնյուկ Դենիս Յուրիևիչին Ուկրաինայի Պետական ավիացիոն ծառայության նախագահի լիազորությունները մինչև ծառայողական հետաքննության ավարտը»,-ասված է հայտարարության  մեջ: 
Վիճաբանությունը տեղի էր ունեցել նիստի ժամանակ, որի ընթացքում Անտոնյուկը Սաակաշվիլիին ասել էր՝ դադարեցրեք շաղակրատել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

