Փոլ Սքոուլզ. Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» չեմպիոնի հավակնորդ չէ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը գնահատել է թիմի հեռանկարները նոր մրցաշրջանում:
«Մոուրինյոն միանշանակ պետք է հաջող սկսի մրցաշրջանը: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կխաղա թիմը: Եթե վատ խաղա, չպայքարի տիտղոսի համար, ապա Ժոզե կարող է հեռանալ:
Նա հիանալի փորձ ունի, աշխատել է թոփ-ակումբներում և արդեն հայտնվել է բարդ իրավիճակներում: Այժմ նա նույնպես ծանր վիճակում է և պետք է դրանից ելք գտնի:
Եթե համեմատենք «Մանչեսթեր Սիթիի» և՝ միգուցե, «Լիվերպուլի» հետ, ապա ներկա պահին, իմ կարծիքով, «Յունայթեդը» այս երկու թիմերի մակարդակին չէ:
Չեմ տեսնում, որ «ՄՅՈւ»-ն «Սիթիին» այս միջսեզոնային շրջանում մոտեցել է: «Սիթին» իսկապես լավ թիմ է,հիանալի մարզիչ, հիանալի խաղացողներ, որոնք բոլորն էլ գիտեն իրենց խաղաոճի մասին, իսկ «ՄՅՈւ»-ն, կարծես թե չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում:
Հուսով եմ, սխալվում եմ, սակայն ես «Յունայթեդին» չեմ տեսնում այս մրցաշրջանում տիտղոսի հավակնորդների թվում», ասել է Սքոուլզը: