ԱՄՆ սենատոր Ռենդ Փոլը Դոնալդ Թրամփի նամակը փոխանցել է Վլադիմիր Պուտինի աշխատակազմին
Ամերիկացի սենատոր Ռենդ Փոլը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը փոխանցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմին: Հաղորդում է [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5439886]tass.ru[/url]-ն։
Սենատորը հայտնել է, որ նամակում կարևորվել է երկու երկրների հետագա համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես ՝ ահաբեկչության դեմ պայքարում:
«Ես պատիվ եմ ունեցել փոխանցել նախագահ Թրամփի նամակը Պուտինի աշխատակազմին: Նամակում ընդգծվել է հետագա համագործակցության կարևորությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև ահաբեկչության դեմ պայքարում, օրենսդրական ոլորտներում, ինչպես նաև մշակութային փոխանակման վերսկսումը»,- «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է Ռենդ Փոլը: