Շիրակի մարզում օգոստոսի 9-ին Վթարային ջրանջատում կլինի․ «Վեոլիա Ջուր»
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ օգոստոսի 9-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Շիրակի մարզի՝ Արթիկ ոաղաքի, Նոր-Կյանք, Վարդաքար, Հովտաշեն, Փանիկ, Անուշավան, Մեղրաշեն, Սպանդարյան, Գետափ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: