162879 դիտում
17:56 07-08-2018
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Տիգրանաշենի ոլորաններում ճակատ- ճակատի բախվել են Niva-ն ու КамАЗ-ը. կան զոհեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00- ի սահմաններում Երևան-Երասխավան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 35 CZ 554 համարանիշի և КамАЗ մակնիշի 35 ԼZ 078 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:
Փաստի առթիվ մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները Niva-ի միջից են եղել:
[b]***
22:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան վարել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ, 61-ամյա Սլավիկ Հովհաննիսյանը: КамАЗ-ը վարել է Գորիս քաղաքի բնակիչ, 73-ամյա Աշոտ Հակոբյանը:
Վթարի հետևանքով Ս. Հովհաննիսյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 54-ամյա Կարմեն Դիշունցը տեղում մահացել են:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ են եղել:
[/b]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)