211652_close_icon
views-count1116 դիտում article-date 14:03 07-08-2018

Փրկարարները մարել են բալոնից արտահոսած գազից առաջացած հրդեհը

Օգոստոսի 7-ին, ժամը 11:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 141 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ շենքի տանիքում՝ 3 կգ բալոնից, տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:33-ին, մարվել՝ 11:34-ին: Այրվել է բալոնից արտահոսած գազը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նմանատիպ նյութեր