211652_close_icon
views-count2426 դիտում article-date 22:18 06-08-2018

Գիտության ոլորտում նրա ներդրումը հսկայական է․ ԿԳ նախարարը՝ Սերգեյ Համբարձումյանի մասին

«Նա մեծ դեր է ունեցել Ղարաբաղյան շարժման, հասարակական և քաղաքական կյանքում: Ինձ նրա մտերիմները պատմել են, որ ղարաբաղյան իրադարձություններից հետո նա մի մեծ միջոցառման է մասնակցել Վրաստանում և շատերը զարմացել են, թե Սերգեյ Համբարձումյանին ինչ կերպ են դիմավորել, ու դա եղել է իր հասարակական և քաղաքական գործունեության արդյունքը: Գիտության ոլորտում նրա ներդրումը հսկայական է և, կարծում եմ, որ մենք մեծ կորուստ ունենք այս առումով»,- ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Հոգեհանգստի արարողությանը ներկա էին գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ: Սերգեյ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից:

Նմանատիպ նյութեր