Պոգբան հրաժարվել է Մոուրինյոյի խնդրանքով վերադառնալ արձակուրդից
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է վատացնել իր հարաբերությունները թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
Պորտուգալացին 25-ամյա ֆուտբոլիստին խնդրել էր ԱԱ-2018-ից հետո արձակուրդից շուտ վերադառնալ թիմ, սակայն Պոգբան մերժել է այդ խնդրանքը:
Ավելին, ի պատասխան Մոուրինյոյի, Պոգբան Լոս-Անջելեսում մեծ երեկույթ է կազմակերպել մտերիմների և ընկերների համար, որից հետո մեկնել է Ֆրանսիական Պոլինեզիա՝ հանգիստը շարունակելու համար: