53375 դիտում
23:58 30-06-2019
Արտակարգ դեպք Երևանում. ռազմական ոստիկանությունը ուսումնասիրում է, թե ինչն է պատճառը, որ 19-ամյա զինվորը արձակուրդից հետո հրաժարվում է վերադառնալ զորամաս
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աջափնյակ վարչական շրջանից զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն:
Այսօր լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին վերջ կտա:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, զինվորի հարազատները ահազանգել են իրավապահ մարմիններին, որոնց կանչով էլ ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հոգեբանական կեենտրոնի խումբը:
Հոգեբանի կատարած աշխատանքի արդյունքում զինվորը համաձայնվել է չդիմել ծայրահեղ քայլի, որից հետո նրան տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ: Այնտեղ որոշ ժամանակ մնալուց հետո ժամանել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներրը, որոնց ուղեկցությամբ զինվորին տեղափոխել են Կանազի հոսպիտալ:
Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ ռազմական ոստիկանությունն էլ ուսումնասիրում է խնդիրը՝ պարզելու ողջ իրականությունը, և արդյոք զինվորը զորամասում ճնշումների է ենթարկվել, թե՝ ոչ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1778 դիտում
09:08 09-09-2015
ԱԺ պատգամավորները չեն շտապում վերադառնալ արձակուրդից. «ՉԻ»
7996 դիտում
20:06 04-08-2018
Պոգբան հրաժարվել է Մոուրինյոյի խնդրանքով վերադառնալ արձակուրդից
Այս բաժնից
16777 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ