ԱԻՆ-ը 19 ահազանգ է ստացել փակ դռների վերաբերյալ
Օգոստոսի 3-4-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ, Լոռու մարզի Վանաձոր և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: