3607 դիտում
13:29 03-08-2018
ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը ոչ հավաստի է որակել ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, թե ՌԴ-ն կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ պաշտպանության փոխնախարարն այս մասին ասաց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում: «Դա ոչ հավաստի տեղեկություն է»,- հայտարարեց Ֆոմինը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ալեքսանդր Ֆոմինը պատասխանեց, որ Հայաստանն արդարադատություն է իրականացնում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է, իսկ Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս իրադարձություններին հաջորդած ռուսական կողմի մի շարք հայտարարություններից հետո ռուսական մամուլում լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը:
Նմանատիպ նյութեր
2649 դիտում
16:30 13-10-2019
Նիդերլանդներում Թուրքիա զենքի մատակարարումը դադարեցնելու գործընթաց է սկսվել
2333 դիտում
21:13 25-04-2021
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքել է Սյունիքում Ադրբեջանին նոր դիրքեր հանձնելու մասին լուրերը
1255 դիտում
18:59 03-09-2022
ԵՄ-ն պատրաստ է արձագանքել գազի մատակարարումը դադարեցնելու Ռուսաստանի որոշմանը. CNBC
Այս բաժնից
2314 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը
754 դիտում
16:58 04-02-2025
Էջմիածնի` Կոմիտասի անվան հրապարակից հանվել է Արցախի դրոշը