5518 դիտում
13:03 03-08-2018
ՌԴ-ի հետ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարումն ընթացքի մեջ է. Դավիթ Տոնոյան
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ ՌԴ-ի հետ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը չի դադարել: ՀՀ պաշտպանության նախարարն այս մասին ասաց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում: «100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում զենքի մատակարարումն ընթացքի մեջ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:
Դավիթ Տոնոյանը նաև շեշտեց, որ Հայաստանը զենք է ձեռք բերում ոչ միայն ՀԱՊԿ անդամ, այլ նաև այլ երկրներից:
Նախարարը մանրամասներ փոխանցեց ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի հետ ունեցած զրույցից: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը և ՌԴ պաշտպանության փոխնախարարը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական և ռազմաքաղաքական հարցեր:
Նմանատիպ նյութեր
1003 դիտում
13:43 17-03-2024
Մարիա Զախարովան Ֆրանսիայի նախագահին առաջարկել է դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինային
2801 դիտում
09:45 29-03-2019
Կոնգրեսականներն առաջարկում են 100 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1303 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1108 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1543 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է