211652_close_icon
views-count5045 դիտում article-date 11:57 03-08-2018

Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը

Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը, այս մասին հայտնում է Asbarez.com-ը: Թանգարանի տարածքը տրվելու է վարձակալությամբ՝ տարեկան 1 միլիոն դոլար վարձավճարով: Տարածքը կտրամադրվի 55 տարի ժամկետով ևս 40 տարի այն երկարաձգելու հնարավորությամբ: Թանգարանի գործադիր նախագահ Պերճ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Գլենդելի քաղաքապետին, քաղաքային խորհրդի անդամներին նախագծի իրականացմանն աջակցելու համար: «Մենք կշարունակենք համագործակցել այս կարևոր նախագիծը կյանքի կոչելու հարցում, որը մարդկանց հնարավորություն կտա զգալ մշակութային բազմազանությունը և դեմ հանդես գալ նախապաշարմունքներին»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր