ԱՄՆ սենատորները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնող օրինագիծ են ներկայացրել
ԱՄՆ Սենատորները Կոնգրեսի օրակարգ են մտցրել օրենքի նախագիծ, որով առաջարկում են խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Այս մասին հայտնել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Հաղորդում է tass.ru-ն։
Նախաձեռնության համահեղինակներն են Ռոբերտ Մենենդեսը, Լինդսի Գրեմը, Ջոն Մակքեյնը, Կորի Գարդները, Բեն Կարդին, Ջին Շահինը:
Նախագծով առաջարկվում է խստացնել պատժամիջոցները «Ռուսաստանի էներգետիկ և ֆինանսական ոլորտների», «դրա օլիգարխների և պետական ձեռնարկությունների» նկատմամբ: