Թուրքական դատարանը հրաժարվեց ազատ արձակել Էնդրյու Բրանսոնին
Թուրքական դատարանը մերժել է ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնի՝ իրեն ազատ արձակելու վերաբերյալ դիմումը: Դատարանը չի փոխել նրա նկատմամաբ խափանման միջոցը՝ շարունակելով նրան պահել տնային կալանքի տակ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4509325.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, եթե վերջինս ազատ չարձակի Բրանսոնին:
Ամերիկացի հոգևորականն ավելի քան 20 ամիս անցկացրել է թուրքական բանտում: Թուրքիայի իշխանությունները մեղադրում են նրան թուրք վտարանդի հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենի կառույցներին օժանդակելու մեջ, որոնք ըստ թուրքական պաշտոնական կողմի, կազմակերպել են 2016 թվականի հեղաշրջումն ընդդեմ նախագահ Էրդողանի:
Բրանսոնը մեղադրվում է նաև Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ: Ամերիկացի հոգևորականը մերժում է բոլոր մեղադրանքները: Նրա գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 12-ին: