Ջոն Լեննոնի սպանողին դատարանը 9-րդ անգամ հրաժարվեց պայմանականորեն ազատ արձակել
Լեգենդար «Բիթլզ» խմբի առաջնորդ Ջոն Լեննոնին սպանելու համար 35 տարի առաջ ցմահ ազատազրկման դատապարտված Մարկ Դևիդ Չափմանին կրկին չի հաջողվել համոզել դատարանին և հասնել վաղաժամկետ պայմանական ազատման, հաղորդում է BBC-ն։
Նիստից հետո որոշում է կայացվել չբավարարել նրա խնդրանքը և 61-ամյա Չափմանը կշարունակի ցմահ ազատազրկումը կրել Նյու Յորքի բանտում։
Չափմանին դատարանը 9-րդ անգամ է մերժում։ Առաջինը դիմումը եղել է 16 տարի առաջ՝ 2000 թվականին, երբ հայտարարեց, որ հանրության համար ինքն այլևս վտանգավոր չէ, ինչպես նաև չի տառապում հոգեկան հիվանդություններով, թեկուզև ինքը 1980 թվականի դեկտեմբերի 8-ին սպանել է Լենոնին։