1905 դիտում
18:36 01-08-2018
Ներկայացվել են «Կանաչ քաղաքի հայեցակարգի ընկալումը Երևանի բնակիչների կողմից» հետազոտության արդյունքները
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում «Կանաչ քաղաքի հայեցակարգի ընկալումը Երևանի բնակիչների կողմից» տնային տնտեսությունների հետազոտության արդյունքներն է ներկայացվել և քննարկվել «Անի պլազա» հյուրանոցում տեղի ունեցած աշխատաժողովի ժամանակ: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Անդրադառնալով Երևանում էներգաարդյունավետության բարձրացման ծրագրին՝ քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային վարչության պետ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ նպատակ ունենալով խթանելու «կանաչ տնտեսական աճ»-ը և նպաստելու բնակիչների կյանքի որակի բարելավմանը՝ Երևանը իր միջոցներով, ինչպես նաև միջազգային կազմակերպություների և ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությամբ, սկսած 2012թ.-ից, հաջողությամբ իրականացրել է մի շարք ծրագրեր քաղաքային և հանրային տարածքների լուսավորության, հանրային և բազմաբնակարան շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացման, ճանապարհային ցանցի բարելավման ուղղությամբ, որոնք ուղղակի կամ անուղղակի նպաստել են արտանետումների կրճատմանը և էներգառեսուրսների արդյունավետ օգտագործմանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային վարչության պետը նշել է նաև, որ 2018թ. փետրվար-մարտ ամիսներին իրականացված հետազոտության հիմնական նպատակն է հանդիսացել Երևան քաղաքի բնակչության կողմից էներգիայի սպառման, շենքերի կառավարման հիմնախնդիրների և ոլորտին առնչվող այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության ստացումը, որոնք հիմք կծառայեն էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականության և ներդրումային առաջարկությունների մշակման համար:
Նմանատիպ նյութեր
1746 դիտում
23:08 06-11-2019
Ներկայացվել են «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» հետազոտության արդյունքները
1171 դիտում
21:13 21-02-2024
Հրապարակվել են «Ոստիկանության և Ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալումը» հարցման արդյունքները
2487 դիտում
15:24 31-05-2017
Վարչապետին ներկայացվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի նախագիծը
Այս բաժնից
796 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի
1093 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
1024 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին