Գյուղատնտեսության նախարարությունը միանում է մեկանգամյա պլաստիկի աստիճանական արգելման գործընթացին
                        ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ նախարարությունը միանում է մեկանգամյա պլաստիկի աստիճանական արգելման գործընթացին։
Գյուղատնտեսության նախարարությունը, միանալով բնապահպանության նախարարության նախաձեռնած քարոզարշավին, հրաժարվում է մեկանգամյա պլաստիկի կիրառումից։
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հրահանգել է նախարարության աշխատակազմին եւ նախարարության ենթակա կազմակերպություններին` նախարարության կարիքների համար ձեռք բերել միայն ապակե շշերով ջուր։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

