211652_close_icon
views-count4501 դիտում article-date 20:44 30-07-2018

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից կատարված ծախսերն ուռճացված են. Գևորգ Գորգիսյանը դիմել է նախարարին

ՀՀ ԱԺ «ԵԼՔ խմբակցության» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը շարունակում է հրապարակել տեղեկություններ «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում տեղի ունեցող չարաշահումների վերաբերյալ։ Ֆեյսբուքի իր էջում պատգամավորը գրում է․ «Ինձ տրամադրված տեղեկությունների համաձայն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից փակվել են հետևյալ կայարանները՝ Մխչյան, Արևիկ, Սոլակ, Այգեվան, Ջաջուռ, Բայանդուր, Սովետական, Արմավիր, Հաղպատ կայարանները, ապամոնտաժվել և վաճառվել են նշված կայարաններին կից երկաթուղային գծեր: Բացի այդ, ինձ տրամադրվել են փաստաթղթեր, համաձայն որոնց, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից երկաթուղային անցումների կառուցման և վերանորոգման աշխատանքների համար կատարված ծախսերն ուռճացված են: Ուստի դիմել եմ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին՝ պարզելու, թե ի՞նչ պատճառով և հիմնավորմամբ են փակվել վերոնշյալ կայարանները, ապամոնտաժվել գծերը, կատարվել նշված ծախսերը և կա՞ն արդյոք դրա համար իրավական հիմքեր»:

Նմանատիպ նյութեր