211652_close_icon
views-count6067 դիտում article-date 21:55 28-07-2018

Երևանի Հաղթանակ թաղամասում, արդեն 5-րդ օրն է, հրդեհը չի մարում

Հուլիսի 28-ին առավոտից փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհը բռնկվել էր հուլիսի 24-ի առավոտյան: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, «Սանիթեք» ՍՊԸ-ի 3 ջրատար և Երևանի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունից մեկ տրակտոր: Հրշեջ-փրկարարները 2000 խմ տարածքում կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 հրշեջ-փրկարար, 3 ջրատար և 1 տրակտոր:

Նմանատիպ նյութեր