211652_close_icon
views-count2363 դիտում article-date 13:14 28-07-2018

Սա պատվեր է, իսկ մեղավորները գտնվում են ՀՔԾ-ում, գլխավոր դատախազությունում. Ռ. Քոչարյանի փաստաբան. Tert.am

Սա պատվեր է, պատվեր, որը պետք է կատարվի: Ինչպես հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/07/28/sahakyan/2753560]Tert.am[/url]-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը՝ խոսելով երկրորդ նախագահին Մարտի 1-ի գործով 2 ամսով կալանավորելու միջնորդությունը բավարարելու դատարանի որոշման մասին: Թե ում կողմից է պատվերը՝ նա չբարձրաձայնեց, բայց նշեց, որ «մեղավորները գտնվում են ՀՔԾ-ում, գլխավոր դատախազությունում»: «Կալանքի միջնորդությունը բավարարելու համար մի քանի պայման է անհրաժեշտ: Առաջինը՝ անձի առնչությունը մեղադրանքին, երկրորդը՝ հիմքերը, որ նա ,մնալով ազատության մեջ, կխոչընդոտի, կխուսափի և այլն»,- ասաց նա: Ռուբեն Սահակյանը չմանրամասնեց, թե ինչ ելույթ է ունեցել Քոչարյանը դատարանում՝ նշելով, որ դա գաղտնիք է, ասաց, որ այն բավական հուզիչ էր: «Մի օր բացահայտվելու է այս ամեն ինչը: Առեղծվածային բաներ տեսանք, տգիտություն տեսանք, փաստերի խեղաթյուրում տեսանք, տեսանք, որ չեն հասկանում մարդիկ, թե ինչ են անում: Քննչական ապարատ մենք չունենք, սպառվել է, մահացել է: Մի փոքր խումբ միայն քննիչներ կան, որոնք արժանի են դրվատանքի: Նույն վիճակն է մյուս տեղերում՝ դատարաններում»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/07/28/sahakyan/2753560]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր