Արարատի մարզի բնակիչը մեծ քանակությամբ զինվորական պարագաներ է հանձնել Ռազմական ոստիկանությանը
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության բացատրական աշխատանքների արդյունքում Արարատի ՌՈ բաժին է ներկայացել ՀՀ Արարատի մարզի մի բնակիչ և ինքնակամ հանձնել 80 զինվորական ուսապարկ և 68 զինվորական կաթսա: Ֆեյսբուքի իր էջում այս մասին գրառում է արել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության կոչին ընդառաջ ՀՀ ՊՆ Արարատի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Արարատի ՌՈ բաժին է ներկայացել ՀՀ Արարատի մարզի բնակիչ Ս.Զ. և ինքնակամ հանձնել մեծ քանակությամբ զինվորական պարագաներ և ունեցվածք' 80 հատ զինվորական ուսապարկ, 68 հատ զինվորական կաթսա և այլն»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։