211652_close_icon
views-count3441 դիտում article-date 20:49 27-07-2018

Պլանային ջրանջատում Ստեփանավանում՝ հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 31-ին ժամը 11.00-ից մինչև օգոստոսի 1-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ձախ ափի պետական սեկտորի՝ Պրոմեթևս, Ռումինական, Դեսին, Ամերիկական և Վիրահայոց թաղամասերի բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր