Ժոզե Մոուրինյո. Եթե Զլաթանը ցանկանում է հեռանալ, մենք պատրաստ ենք օգնել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է այն լուրերին, որ թիմի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը կարող է հեռանալ «Լոս Անջելես Գելաքսի»:
«Այդ մասին նա ինձ ոչինչ չի ասել: Սակայն Զլաթանի մոտ սա պայմանագրով վերջին տարին է, և եթե դա ճիշտ է, ապա նաա կարող է հեռանալ և այլ երկրում շարունակել կարիերան, մենք պատրաստ ենք օգնել», ասել է Մոուրինյոն: