211652_close_icon
views-count1459 դիտում article-date 17:34 27-07-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 26-ից 27-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 85 դեպք։ Մասնավորապես՝ կաշառակերության 32, մարմնական վնասվածք հասցնելու 16, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 12, խարդախության 10, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման 4-ական, կողոպուտի 2, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, մաքսանենգության, թմրամիջոցի հայտնաբերման ու ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, անձնական ունեցվածքի գողության 2, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր