211652_close_icon
views-count2725 դիտում article-date 14:57 27-07-2018

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում ու մարզերում

Հուլիսի 26-ին, ժամը 01.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ամիրյան փողոցում վրաերթի է ենթարկել 30-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 26-ին, ժամը 18.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Տ.Պետրոսյան փողոցում կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով 28-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 26-ին, ժամը 04.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Պռոշյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բախվել է եզրաքարին եւ էլեկտրասյանը. մեքենայի 43-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 26-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 25-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի տարածքում` ավտովթարի հետեւանքով: Ոստիկանները պարզել են, որ 25-ամյա տղամարդը նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, իր «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայով Երնջատափ գյուղի տարածքում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ քարերին բախվելու հետեւանքով ստացել է նշված վնասվածքները: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 26-ին, ժամը 08.45-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 26-ին, ժամը 22.15-ին, «Նիսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 53-րդ կմ-ին գտնվող ավտոգազալցակայան մտնելիս, դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել ծառին. 29-ամյա վարորդը եւ երեք ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշին։ 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր