211652_close_icon
views-count12031 դիտում article-date 10:09 27-07-2018

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը նախատեսված է ժամը 11:00-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հուլիսի 26-ին տեղի ունեցած դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում չկայացվեց: Դատական նիստը հետաձգվեց: «[url=https://armenpress.am/arm/news/941956.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ հաջորդ դատական նիստը նախատեսված է հուլիսի 27-ին, ժամը 11:00-ին: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց, որ մինչև հաջորդ դատական նիստը պետք է 3-րդ նախագահը պատշաճ ծանուցվի նիստի մասին: «Ռոբերտ Քոչարյանը չի խուսափի պատասխանատվությունից: Նա նիստին կներկայանա ու կապացուցի դա: Եթե խուսափելու լիներ, ապա Հայաստան չէր վերադառնա»,- նշեց Սահակյանը: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը երեկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը հարցազրույց էր տվել՝ իրեն առաջադրված մեղադրանքները որակելով որպես շինծու, հորինված, քաղաքական ենթատեքստ ունեցող։

Նմանատիպ նյութեր