2867 դիտում
18:57 26-07-2018
Լոռիում աղիքային վարակով հոսպիտալացվել է 12 անձ, խմելու ջրի նմուշներում հայտնաբերվել են շեղումներ. ԱՆ
Լոռու մարզի Սարամեջ համայնքից Սպիտակի բժշկական կենտրոն դիմած 4 բնակչի մոտ արձանագրված աղիքային խնդիրների պատճառները պարզելու, ինչպես նաև տեղում վարակի աղբյուրի բացահայտման, համաճարակաբանական հետազոտությունների իրականացման նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի արագ արձագանքման խմբերը մեկնել են համայնք: Տեղում դիտարկվել են հիվանդության առաջացման թե՛ սննդային, և թե՛ ջրային գործոնները: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Հիվանդների տնային օջախներում իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ: Լաբորատոր հետազոտությունների համար նմուշառվել են հիվանդների կենսանմուշները: Նմուշներ են վերցվել նաև խմելու ջրի ջրամատակարարման համակարգից:
Բացի 4 հոսպիտալացված հիվանդից` բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է աղիքային գանգատներով ևս 8 հիվանդ, ովքեր հոսպիտալացվել են:
Հիվանդները ներկայումս ստանում են համապատասխան բուժում, ունեն առողջացման դրական տեղաշարժ, այսօրվա դրությամբ նրանցից 3-ը դուրս է գրվել:
Ըստ լաբորատոր տվյալների արդյունքների` հիվանդներից 7-ի մոտ հայտնաբերվել է շիգելա (հարուցչի ԴՆԹ), իսկ մեկի մոտ՝ նորովիրուս (հարուցչի ՌՆԹ): Խմելու ջրի նմուշներում հայտնաբերվել են շեղումներ (հետազոտությունները շարունակվում են):
Տեղում աշխատանքներ են իրականացվել համայնքի պատասխանատուների հետ, կազմակերպվել է ջրամատակարարման ցանցի վարակազերծում, ախտահանվել են հիվանդների տնային օջախները:
Բնակչության շրջանում իրականացվել է աղիքային վարակների կանխարգելման հարցերով խորհրդատվություն:
Նմանատիպ նյութեր
10611 դիտում
19:38 19-02-2020
Խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր
1219 դիտում
23:16 01-08-2024
Թբիլիսիում աղիքային վարակով հիվանդության խմբակային դեպք է գրանցվել
Այս բաժնից
3565 դիտում
20:37 19-12-2024
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան - «Նոր տարվա կինո»