211652_close_icon

Նորա Կարապետյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում

views-count3358 դիտում article-date 16:23 26-07-2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորա Կարապետյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 19-ի ԲԴԽ-28-Ո-63 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նորա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,-ասված է նախագահի հրամանագրում։

Նմանատիպ նյութեր