211652_close_icon
views-count2400 դիտում article-date 16:45 26-07-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 25-ից 26-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 63 դեպք։ Մասնավորապես՝ կաշառակերության 12, մարմնական վնասվածք հասցնելու 11, խարդախության և յուրացման կամ վատնման 9-ական, անձնական ունեցվածքի գողության 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի ու անձի առևանգման 2-ական, շորթման և խուլիգանության 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր