ԱԻՆ-ը 25 ահազանգ է ստացել փակ դռների վերաբերյալ
Հուլիսի 25-26-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Արմավիրի մարզի Մեծամոր, Արարատի մարզի Արտաշատ և Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: