211652_close_icon
views-count1158 դիտում article-date 16:39 25-07-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 24-ից 25-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 24-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, խարդախության 7, անձնական ունեցվածքի գողության և կաշառակերության 6-ական, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի հայտնաբերման 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, անձի առևանգման 2, ավազակային հարձակման, պետական հասարակական ունեցվածքի գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման ու խուլիգանության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր