Արարատ Միրզոյան. Տեղեկացնեմ, որ կնոջս «զբոսանքը ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին
ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/photo.php?fbid=10216517908961218&set=a.10204570733529299.1073741827.1262747117&type=3&theater]էջում[/url] գրել է.
1. Տեղեկացնեմ, որ կնոջս «զբոսանքը ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին և ոչինչ չի արժեցել հարկատուների համար։
2. Այցի իմաստի, օգուտների և վնասների մասին կարելի է դատել, երբ ես առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով ներկայացնեմ այցի հաշվետվությունը։
3. Նախկին տխրահռչակ ոստիկանապետի՝ թերևս է՛լ ավելի տխրահռչակ աշխատակից սույն երիտասարդին կհորդորեի իր քիթը չխոթել մեր ընտանեկան հարաբերությունների մեջ և չհաշվել մեր մեղրամիսները»: