Զլաթան Իբրահիմովիչ. Ամերիկացիների բախտը բերել է, որ 10 տարի առաջ չեմ ԱՄՆ եկել
«Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը անդրադարձել է ամերիկյան MLS-ում իր ազդեցության մասին:
«Չգիտեմ, թե արդյոք ամերիկյան ֆուտբոլը փոխվել է իմ գալուց հետո: Ես պարզապես իմ աշխատանքն եմ կատարում:
Նրանց բախտը պարզապես բերել է, որ ես այստեղ 10 տարի առաջ չեմ եկել: Հիմա ես այստեղ նախագահ կլինեի», ասել է շվեդ ֆուտբոլիստը: