Զլաթան Իբրահիմովիչ. Փարիզ էի եկել որպես արքա, հեռանում եմ որպես լեգենդ
ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը հայտարարել է, որ հեռանում է ակումբից:
«Վաղը «Պարկ դե Պրենսում» իմ վերջին խաղն է: Ես այստեղ էի եկել որպես արքա և հեռանում եմ որպես լեգենդ», ասել է Իբրահիմովիչը:
Նշենք, որ Շվեդիայի հավաքականի 34-ամյա ավագի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:
ՊՍԺ-ում 4 մրցաշրջանի ընթացքում Իբրահիմովիչը 11 տիտղոս է նվաճել, այդ թվում` 4 չեմպիոնական տիտղոս, երեք անգամ ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև դարձել է ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն:
Նախնական տեղեկություններով, Իբրահիմովիչը կարիերան կշարունակի ամերիկյան «Լոս-Անջելես Գելաքսի» ակումբում: