Հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 20-ին կամավոր բաժին է ներկայացել Արամ Պ.-ն, ով հունիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 34-131 հոդ. 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]