2805 դիտում
19:05 20-07-2018
Հայաստանը կշարունակի օգնություն տրամադրել բարեկամ սիրիացի ժողովրդին․ Դավիթ Տոնոյան
Հայաստանում Սիրիայի դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Սիրիայում ռազմական և տնտեսական իրավիճակը: Տեղեկացնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դեսպանը երախտագիտություն է հայտնել հայկական կողմին` Սիրիայի ժողովրդին ուղարկված հումանիտար օգնության հերթական խմբաքանակի համար:
Դավիթ Տոնոյանը հույս է հայտնել Սիրիայում բնականոն կյանքի շուտափույթ վերականգնման վերաբերյալ և նշել, որ Հայաստանը կշարունակի բարեկամ սիրիացի ժողովրդին օգնության փուլային տրամադրման գործընթացը:
Քննարկվել են Սիրիայում հայ համայնքին վերաբերող հարցեր, ինչպես նաև Հայաստանի կողմից համայնքին հնարավոր աջակցության եղանակները:
Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ:
Նմանատիպ նյութեր
895 դիտում
16:49 11-11-2023
Հայաստանը խաղաղություն ու բարգավաճում է մաղթում Անգոլայի բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
3779 դիտում
23:34 24-03-2022
Եվրոպան կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մակրոն
Այս բաժնից
355 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
796 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
370 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին