Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին
[b] Ուշադրություն
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:[/b]
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 20-ի երեկոյան ժամերին, 24-25-ը հյուսիսային շրջաններում, 21-23-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
[img]http://st0.shamshyan.com/editor/0467880001532079567551717.jpg[/img]
Երևան քաղաքում`
Հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
[img]http://st0.shamshyan.com/editor/0335598001532079542813718.jpg[/img]
Երևան քաղաքի հուլիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.80C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 13.50C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 27.00C