2238 դիտում
09:43 25-01-2019
Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագիրը վաղուց է առկա, կստորագրվի մարտին. Մոդեստ Կոլերով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի՝ երեկ 168.am-ին տված հարցազրույցում արված պնդումները, թե հունիսին Փաշինյանն ու Ալիևը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ կստորագրեն համաձայնագիր, հայրենի քաղաքական դաշտում տարբեր մեկնաբանությունների տեղիք են տվել:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ կապվեց Ստանիսլավ Տարասովի հետ՝ պարզելու, թե ինչ տեղեկությունների հիման վրա է այդպիսի կարևոր հայտարարություն արել: Նա անկեղծացել է, որ այդ հայտարարությունները տպավորությունների ու վերլուծությունների հետևանք են: «Վերջին հանդիպման ընթացքում տպավորություն ստացանք, որ Ալիևը բավարարված էր, Փաշինյանը` փոքր-ինչ տխուր։ Այսպես դիտարկենք. մեկուկես ժամ զրուցել են Ալիևն ու Փաշինյանը, դրանից առաջ էլ չորս ժամ` Մամեդյարովն ու Մնացականյանը: Սա նշանակում է, որ նրանք ունեցել են քննարկման առարկա, բայց թե ինչ, ոչ ոք չգիտի»,- ասել է նա։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաև ռուս մեկ այլ քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ՝ պարզելու, թե Ռուսաստանում ինչ է հայտնի Արցախյան թեմայով: Մոդեստ Կոլերովը մեզ հետ զրույցում այլ ժամկետ մատնանշեց՝ հայտարարելով, թե կողմերը ԼՂ խնդրով կարող են համաձայնագիր ստորագրել մարտին՝ գագաթնաժողովի ժամանակ: Կոլերովն էլ ասել է, թե այդպիսի փաստաթուղթ առկա է վաղուց, պարզապես վերջնական ստորագրումն է ավարտվելու մարտին:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Նա ընդգծեց, թե կոնֆլիկտի կարգավորման համար նախ պետք է վերականգնել բանակցությունների ամբողջական ֆորմատը։ «Հայկական կողմն այդ մասին մի քանի անգամ ասել է։ Հարցը կապված է Արցախի ճակատագրի հետ և չի կարող լուծվել առանց նրա մասնակցության։ Մենք չենք հավատում այդպիսի համաձայնագրի։ Եվ երկրորդ` պետք է հասկանալ, թե ինչ է ընկած փոխզիջման հիմքում, և արդյոք միայն բավարարվելու ենք Ադրբեջանի բանավոր հայտարարություններով»,-հայտարարեց Բաբայանը։
Նա նաև հավելեց, որ այս փուլում գլխավոր հարցը խաղաղության պահպանումն ու տարածաշրջանում կայունության ապահովումն է, իսկ բանակցությունների սեղանին առանց Արցախի ոչ մի զարգացում լինել չի կարող»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5605 դիտում
09:23 05-12-2017
Վստահ եմ, որ ՀՀ իշխանություններն ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականացնել չեն պատրաստվում. Մոդեստ Կոլերով. «Ժողովուրդ»
20699 դիտում
10:47 20-07-2018
Եթե սադրանք է, թող փնտրի մեղավորին․ ուզո՞ւմ եք, որ Ձեր առջև Պուտինը ներողություն խնդրի. Մոդեստ Կոլերով․ «Ժողովուրդ».
2602 դիտում
09:22 14-05-2016
Վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ նշանակում է ձևացնել, թե ոչինչ չի եղել. Մոդեստ Կոլերով. «Ժամանակ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը