211652_close_icon
views-count1761 դիտում article-date 16:45 18-07-2018

Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն

Հուլիսի 17-ին` ժամը 20.40-ին, Ալինա Խ.-ն ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 12.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի դեղատներից մեկում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր, անձնագիր և բանալի: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված գողությունը կատարել է 1975 թ. ծնված Վիտալի Դ.-ն: Հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Վիտալի Դ.-ն նույն օրը՝ ժամը 21.20-ին, ներկայացել է բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն և մասամբ վերադարձրել գողոնը: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր