211652_close_icon
views-count1458 դիտում article-date 16:32 18-07-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 17-ից 18-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից 18-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 7, յուրացման կամ վատնման 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, շորթման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության ու պաշտոնեական կերծիքի կամ անփութության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր